(на русском — https://aga-tribunal.info/12-2-2019/
in English — https://aga-tribunal.info/en/12-2-2019_en/)
Փետրվարի 12, 2019
Ազգային Ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Փետրվարի 28-ը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունների հիշատակի օրն է: Համառորեն խնդրում ենք փետրվարին ԱԺ-ում կազմակերպել լսումներ, ի դեպ այդ լսումներին կարողենք նախապատրաստվել միասին, հաշվի առնելով 2018 թ-ի սեպտեմբերին Երևանում ՀՀ Գիտությունների Ակադեմիայի հովանու ներքո Առաջին միջազդային գիտագործնական համաժողովի զեկույցները և եզրակացությունները, և կատարել շատ կարևոր քայլ, որը կհամապատասխանի հայերի և Հայաստանի ազգային շահերին,ինչպես նաև մեր ազգային արժանապատվությանը:
Այդ նպատակով առաջարկում ենք լսումների ընթացքում ստեղծել խորհրդարանական-հասարակական խառն հանձնաժողով, ինչը բազմիցս առաջարկվել է վարչապետին ուղղված նամակներում (2018 թ-իհունիսի 12-ին, հուլիսի 6-ին և այլն):
Մենք կոչ ենք անում իշխանության բոլոր ճյուղերին փետրվարի 28-ին գալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խաչքարերի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Ադրբեջանում ոճրագործությունների զոհերի հիշատակին։
Այս հասարակական շարժումը զբաղվում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների ամբողջական համալիր ուսումնասիրման,համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների իրազեկման, ինչպես նաև կոռեկտ իրավական և քաղաքական գնահատականներ տալու խնդիրներով: Շարժումը, զարգանալով ՄԱԿ-ի R2P — ոճրագործությունների (atrocity crimes) կանխարգելման հասարակության մասնակցության լույսի ներքո, արդեն դառնում է միջազգային գործոն:
Ուրեմն, հատկապես հիմա, Հայաստանյան արմատական բարեփոխումների փուլում, անչափ կարևոր է պետական մարմինների համամասնակցությունը այս գործընթային, քանզի «թավշյա հեղափոխության» հիմնական գաղափարը այն է, որ պետությունը լինի ժոշովրդի հետ:
Հարգանքներով՝
Վահան Բաբախանյան
Ադրբեջանում հայերի Ցեղասպանության իրավական ճանաչման Երևանյան խումբ
«Խաչմերուկ» սոցիոլոգիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպություն
Վիդեո մեկնաբանությունները՝ https://aga-tribunal.info/12-2-2019_video/
5 thoughts on “Բաց նամակ փետրվարի 28-ի հիշատակի օրվա կապակցությամբ”