
Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետևություն, որ գոյություն չունեցող և դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որևէ այլ գործընթաց, առավել ևս՝ սահմանազատում: Ուստի՝ թե´ պատմական, թե´ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որևէ հիմք չկա:
https://www.facebook.com/hayastanihanrapetyunarmeniandaily/photos/a.913208795711647/1399329980432857