(на русском https://aga-tribunal.info/3-9-2018_ru/
in English https://aga-tribunal.info/en/3-9-2018_en/)
Այս տարի լրանում է 100-րդ տարելիցը Բաքվի հայերի ջարդերի Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական տանդեմով, որը տեղի ունեցավ 1918 թ. սեպտեմբերին: Սպանդը եղավ ոչ միայն Բաքվում, թուրքական գեներալ Նուրի փաշայի զորքերը շարժվեցին դեպի Բաքու,ավերելով ճանապարհին տասնյակ հայաբնակ գյուղեր և սպանելով հազարավոր խաղաղ հայ բնակիչների:
Անհրաժեշտ ենք համարում, որ Հայաստանի Հանրապետոււթյան Ազգային ժողովի անդամները սեպտեմբերի 6-ին կայանալիք նստաշրջանում մեկ րոպե լռությամբ հարգեն տասնյակ հազարավոր զոհված մեր նախնիների հիշատակը: Կոչ ենք անում պատգամավորներին քննարկել այս առաջարկությունը մշտական հանձնաժողովների՝ սեպտեմբերի 4 և 5-ի նստաշրջաններում:
Սույն թվականի փետրվարի 28-ին նստաշրջանի սկզբում Խորհրդարանի նախագահ պարոն Արա Բաբլոյանը հիշեցրեց ներկաներին Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի մասին (տեսանյութ 10:30-ից https://www.youtube.com/watch?v=a7nTDKI_vOI&t=630s, լռության րոպե 11:48-ից): Սակայն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը փետրվարյան իր խոսքը ձևակերպեց ոչ ճիշտ, ցեղասպանության փոխարեն ասելով, որ Սումգայիթում հայերի ջարդ է եղել՝ նրանց վախեցնելու նպատակով:
Ուշադրության ենք հրավիրում այս սկզբունքային կարևոր փաստի ճիշտ որակավորմանը, որը ներկայացվել է փետրվարի 22-ին: Արդյունքում՝ ընդունվել է սխալ ձևակերպված բանաձև, քանզի կան անհերքելի փաստեր, որ սկսած 1918-ի սկզբնից մինչև 20-րդ դարի վերջը Ադրբեջանը պետական մակարդակով վարում էր հայ բնաչության ցեղասպանություն ինչպես 1918-ի սեպտեմբերին Բաքվում, 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի փետրվարին Սումգաիթում, այնպես էլ 1990-ի հոնվարին վերստին Բաքվում և այլն…
Տեղեկացնումենք, որ երեք օր՝ սեպտեմբերի 14-ից 17-ը, Երևանում և Ստեփանակերտում այս թեմայով տեղի կունենա առաջին միջազգային գիտաժողովը https://aga-tribunal.info/hy/ru-sept-14-15-2018_arm/ Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր խմբակցության ապահովել իրենց ներկայացուցչի մասնակցությունը գիտաժողովին ու նաև հրապարակավ արտահայտել իրենց դիրքորոշումը թեմայի շուրջ: Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության և ցեղասպանական ակտերի իրավական ճանաչումը այս 100-րդ տարելիցին պետք է լինի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պարտքը Հիշատակի, Խղճի և Ճշմարտության առջև:
Հարգանքով,
Վահան Բաբախանյան
«Ադրբեջանում հայերի Ցեղասպանության իրավական ճանաչման Երևանյան խմբի» պատասխանատու
Սանկտ Պետերբուրգ
Սեպտեմբերի 3, 2018 թ.
7 thoughts on “Բաց հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին”