in English — https://aga-tribunal.info/raa-19-12-2021-en/
Фонд исследований армянской архитектуры RAA на своей странице в Фейсбуке опубликовал сообщение об очередном акте культуроцида в Турции.
Один из жителей Леон Гиритлян заметил кощунственное использование надгробной плиты в качестве элемента в фонтане одного села в Турции. 15 декабря он пожаловался властям и в Главное управление памятников культуры и музеев Турции. Плита была украдена с разрушенного армянского кладбища в армянонаселенном до Геноцида армян селе Карсак в районе Бурсы. Эту надгробную плиту установили в фонтане в 1999 году. 17 декабря упомянутое ведомство передало надгробную плиту в городской музей г. Изник.
Замдиректора управления Яхья Джошкун с гордостью отчитался о проделанной работе.
Ранее был случай, когда один курд хвастался армянам «сохранением» армянского наследия, указывая на древние хачкары, прикрепленными к ограде его дома в одном из сел Карчканской области Западной Армении. Ему ответили: «Вы разрушили тысячелетнюю культуру целой нации, а теперь бесстыдно требуете благодарности за то, что спасли их крохи?»
Надпись на могильной плите:
Могила Карапета Талпизяна
Он был трудолюбивым фермером, покойся с миром.
Родился. в 1844 г., скончался в 1904 г.
Օգտատեր Լևոն Գիրիթլիյանի դեկտեմբերի 15-ի ահազանգի հիման վրա Թուրքիայի հանրապետության Մշակութային հուշարձանների և թանգարանների ընդհանուր վարչությունը «քնից արթնացել և անցել է գործի»… …և այսպես, նշված վարչությունը Բուրսայի շրջանի մինչև Մեծ եղեռնը հայաբնակ Քարսաք գյուղի ոչնչացված հայկական գերեզմանոցից հափշտակված ու 1999 թվականից որպես գյուղի աղբյուրի սալահատակ օգտագործված տապանաքարը դեկտեմբերի 17-ին տեղափոխել է Իզնիկ քաղաքի թանգարան։ Ամենազավեշտալին, սակայն այն է, որ կատարված աշխատանքի մասին անամոթաբար հպարտությամբ է հայտնել վարչության փոխտնօրեն` Յահյա Ջոշկունը։ Սա ակամա ինձ հիշեցրեց լուսավոր մի քրդուհու պատասխանն իր հորը։ Երբ վերջինս Արևմտյան Հայաստանի Կարճկան գավառի գյուղերից մեկում հպարտանում էր իր տան պարսպապատին ամրացված խաչքարերով և մեզանից շնորհակալություն պահանջում դրանք պահպանելու համար` դուստրը հակադարձելով նրան ասեց. «ոչնչացրել եք մի ողջ ազգի հազարամյակների մշակույթ, իսկ դրանց փշրանքները փրկելու համար անամոթաբար շնորհակալություն ե՞ք պահանջում»։ Տապանաքարի արձանագրությունն է.Տապան Կարապետ Տալպիզեանի Երկրագործ էր ժրաջ…և այժմ հանգչի տ…որոյ հողւոյն պա…լիցի տէր Աս…ծն. 1844 նոյ.հնգ. 1904 նոյ. Հ.Գ. տապանաքարի և աղբյուրի հին լուսանկարները Օսման Քոքերի, 2018 թ.։