in English — https://aga-tribunal.info/karakhanyan-10-12-2021-en/
Министр образования, науки, культуры и спорта Республики Арцах Лусине Караханян прокомментировала назначение Азербайджана членом Комитета ЮНЕСКО. Перевод с армянского AGA-Tribunal.info.
Тот факт, что Азербайджан был избран членом Комитета ЮНЕСКО по защите культурных ценностей в случае вооруженного конфликта, сам по себе стал причиной глубокой озабоченности и недоверия к вышеупомянутой международной организации, миссией которой является сохранение всемирного культурного наследия. Особенно в последние десятилетия факты, иллюстрирующие практику открытого вандализма Азербайджана в отношении армянского культурного наследия в рамках антиармянской политики, неоднократно звучали на различных международных площадках. Однако в результате Азербайджан не только не был привлечен к ответственности, но и продолжил проводить очень агрессивную политику, особенно во время и после войны, развязанной им в сентябре 2020 года: уничтожены тысячи различных исторических и культурных памятников именно армянского наследия на оккупированных Азербайджаном территориях Республики Арцах. 7 октября церковь Казанчецоц в Шуши дважды подвергалась артиллерийскому обстрелу азербайджанскими вооруженными силами. После окончания войны церковь Св. Иоанна Крестителя, широко известная как Канач Жам (что означает «Зеленая часовня»), была взорвана, и многие культурные учреждения стали жертвами продолжающегося вандализма, о чем свидетельствуют размещенные ими видео и фотографии. в Интернете. И в настоящее время поручения президента Азербайджана о разрушении армянских памятников и удалении армянских надписей с памятников на фоне тотального антиармянства в Азербайджане являются серьезным свидетельством того, что эта страна продолжает оставаться врагом цивилизации. Вроде бы реакция международных организаций на все это должна была быть соотвествующей, но, к сожалению, мы наблюдаем совершенно противоположное отношение.
Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ ընտրվելու իրողությունն ինքնին խորը մտահոգությունների և անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ դարձավ համամարդկային մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային հիշյալ կազմակերպության նկատմամբ: Հատկապես վերջին տասնամյակներում Ադրբեջանի կողմից հայատյացության խորապատկերի ներքո հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացրած բացահայտ վանդալիզմի քաղաքականության մասին փաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային ամենատարբեր հարթակներում: Սակայն արդյունքում այդ պետությունը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակելու միանգամայն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել հատկապես 2020թ. սեպտեմբերին իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի թե ընթացքում և թե պատերազմից հետո՝ նախաձեռնելով ու ոչնչացնելով Արցախի Հանրապետության իր կողմից բռնազավթված տարածքներում առկա, բացառապես հայկական ծագման, բազմահազար պատմամշակութային տարաբնույթ հուշարձանները:Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո պայթեցվեց Ղարաբաղցոց Ս.Ամենափկիչ եկեղեցին, շարունակվող վանդալիզմի զոհ դարձան մշակութային բազմաթիվ հաստատություններ, ինչի մասին փաստում են իրենց իսկ կողմից համացանցում տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները: Իսկ ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա երկրի նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման մասին հրահանգները լուրջ ապացույցներ են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:
Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին: