Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021-en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa-10-4-2021/ http://www.nkr.am/hy/news/2021-04-10/maragha

ՀՀ ԳԱԱ հայտարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին

in English — in Russian — https://www.sci.am/newsview.php?id=370&arch=0&langid=1 ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին

Զսպել Թուրքիայի, Ադրբեջանի ու դրանց սպասարկող Իսրայելի կողմից տարվող արմենոցիդի քաղաքականությունը

in English — https://aga-tribunal.info/en/refugees-21-12-2020-en/ in Russian — https://aga-tribunal.info/refugees-21-12-2020/ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար հրապարակեց իր հայտարարությունը: Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից, Թուրքիայի և Իսրայելի ու ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ 44 օր տևած երրորդ ցեղասպանական ագրեսիային հետևեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/mfa_10-4-2019_en/ in Russian — https://aga-tribunal.info/mfa_10-4-2019/ 10 ապրիլի, 2019 ՀՀ ԱԳՆ Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ

in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2016-en/ in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2016/ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է  ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը — 20.1.2015

in Russian — https://aga-tribunal.info/artsakh-20-1-2015/ in English — https://aga-tribunal.info/en/artsakh-20-1-2015-en/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի Հայտարարությունը` Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ